657 դիտում
19:40 23-05-2019
Իջևան և Նոյեմբերյան համայնքներում շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր են ստացել
Մայիսի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր ստացան։
Բարեգործական ծրագիրն իրականացվեց Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ:
ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչներին ողջունեց Իջևանի փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի կողմից շնորհակալագիր հանձնեց դեսպանատան ներկայացուցիչներին և շնորհակալական խոսքեր փոխանցեց դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Ջաաբին։
«Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մի մաս։
Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։
Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2433 դիտում
13:45 04-04-2017
2016 թ-ին 10.635 կարիքավոր ընտանիք ստացել է պարենային աջակցություն. Երևանի քաղաքապետարան
Այս բաժնից
283 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
853 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան