211652_close_icon
views-count28461 դիտում article-date 12:45 20-05-2019

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 41-ամյա վարորդը Opel-ով բախվել է հաստաբուն ծառին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արայիկ Ավագյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 GG 040 համարանիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավագյանն ու նրա ուղևոր՝ Սևանի բնակիչ, 32-ամյա Սիրվարդ Գասպարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր