211652_close_icon
views-count72161 դիտում article-date 20:16 18-05-2019

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 25-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով մխրճվել է արևտրի կրպակի մեջ, այնուհետև կողաշրջված վիճակում հայտնվել գետի ափին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 25-ամյա Հենրիկ Եգորյանը՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105 կմ հատվածում իր վարած Mercedes C-180 մակնիշի 35 VQ 779 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն, այնուհետև մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում գտնվող, Արենի գյուղի բնակչին պատկանող առևտրի կրակի մեջ, տապալել այն, և կողաշրջված վիճակում հայտնվել գետի ափին՝ ծառերի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան հիվադանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում: Տեղում հետանքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարակականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց երթևեկելի գոտի և քարշակով տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր