211652_close_icon
views-count985 դիտում article-date 20:14 22-07-2026

Հայ մարզիկները KWU վարկածով Աշխարհի գավաթի առաջնությունում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ KWU (Kyokushin World Union) վարկածով Աշխարհի գավաթի հեղինակավոր առաջնությունը, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն հավաքականների 450 մարզիկներ:

Հայաստանի Շինկիոկուշինկայ կարատեի ֆեդերացիայից այս խոշոր ստուգատեսին հանդես եկան երկու առաջատար մարզիկներ, որոնցից մեկին հաջողվեց նվաճել պատվավոր մրցանակային տեղ.

Վալիկո Պողոսյանը (մինչև 85 կգ քաշային կարգ) անցկացրեց տպավորիչ մենամարտեր և դարձավ Աշխարհի գավաթի փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ:
 
Նատալի Հովհաննիսյանը (մինչև 55 կգ քաշային կարգ) նույնպես ցուցադրեց բարձր պատրաստվածություն և արժանի պայքար մղեց ուժեղագույնների թվում:

Պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Արմեն Քսպոյանի և փոխնախագահ Սևակ Գևորգյանի գլխավորությամբ:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին այս փայլուն արդյունքի համար և մաղթում նորանոր բարձունքներ միջազգային ասպարեզում: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր