211652_close_icon
views-count66538 դիտում article-date 17:35 18-05-2019

Երևանը սիրող պաշտոնյան օր առաջ պետք է մայրաքաղաքը մաքրի նման վտանգավոր «ատոմային ռումբերից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մայիսի 11-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել լարված ու պայթյունավտանգ իրավիճակից՝ Շենգավիթում, որտեղ բնակիչներն ահազանգել էին, որ բնակելի տների հարևանությամբ տեղադրվել են 60 տոննա տարողունակությամբ գազացիստեռներ։ Հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության տարբեր մարզերից, և բնակիչներն իրենց զայրույթն էին արտահայտում, որ իշխանությունները, այդ թվում՝ կառավարությունը, մարզպետարաններն ու քաղաքապետարաններն արհամարհած ունեն բնակչության անվտանգությունն ու ոչ մի միջոցներ չեն ձեռնարկում այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Բնակիչներն ասում էին, որ նման «ատոմային ռումբեր» CBS բենզալցակայանի տերերը տեղադրել են տարբեր տեղերում, ու եթե նախկինում արտակարգ իրավիճակների նախարարությունը տաք հետքերով խնդիրը վերացնում էր, ապա հիմա ԱԻՆ-ը ոչ մի լծակ չունի՝ նման «բեսպրիդելը» վերացնելու ուղղությամբ։ Հիմա այդ խնդրով պետք է զբաղվի Երևանի հակահրդեհային տեխնիկական անվտանգության և հակահրդեհային տեսչական մարմինը, սակայն նշված տեսչության պատասխանատուները ոչ «գվվում են, ոչ բվվում»։ Նրանց, երևի, չի հետաքրքրքում այս վտանգավոր իրավիճակը։ Միգուցե սպասում են՝ մի տեղ պայթյուն լինի, նո՞ր տեղներից շարժվեն։ Բայց դա արդարացի չի։ Ո՞վ է պատասխան տալու, եթե հանկարծ փորձանք տեղի ունենա։ Իսկ փորձանք հաստատ կլինի, քանի որ այդ տեղադրված գազացիստեռները քայլող դագաղներ են բնակիչների համար. «Մենք ուզում ենք իմանանք, արդյո՞ք կառավարությունը տեղյակ է, որ մայրաքաղաքում ու մարզերում նմանատիպ բազմաթիվ պայթյունավտանգ վայրեր են ստեղծվել, ու արդյո՞ք նրանց դուխը կհերիքի այս անօրինականություններին վերջ տալու դեմ պայքարում։ Ուզում ենք կառավարութան հատուկ ուշադրությունը հրավիրել այս խնդրի վերաբերյալ»։ Քաղաքացիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին էին հայտնում նաև մայրաքաղաքում և մարզերում մի քանի հասցեներ, որտեղ, ըստ իրենց, տեղադրված են անօրինական հեղուկ գազի լցակայաններ՝ չպահպանելով ոչ մի անվտանգության կանոններ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է քաղաքացիների ահազանգած հասցեների տեղերը՝ հույսով, որ Երևանի հակահրդեհային տեխնիկական անվտանգության և հակահրդեհային տեսչական մարմինը հետևություններ կանեն։ Դրանք են՝ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 26/4 շենքի մոտ, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի՝ ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, Ծերեթելի փողոցում՝ դպրոցին հարակից տարածքում, ժողովրդին հայտնի Երևանի կաբելի գործարանի մոտ, Ջրվեժ և Թոխմախ թաղամասերում Դավիթաշենի կամրջի հարևանությամբ, ժողովրդին հայտնի Աբովյանի գաի պոստի դիմաց ժողովրդին հայտնի Ավանի կուդապի և Մասիվի քանդված կամրջի մոտ Երևանի Իսակովի պողոտայի մաքսայինի մոտ, Կիլիկիա թաղամասի «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ՝ Սովխոզային փողոցում, Երևանի Սեբաստիա վարչական շրջանի «999» բենզալցակայանի տարածքում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի վերջնամասում՝ բենզալցակայանի տարածքում, Սեբաստիա փողոցի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից վերև՝ CBS բենզալցակայանի տարածում։ Ահազանգողներն ասում էին, որ դրանք մի մասն են։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/11/1124568/?fbclid=IwAR3-PnRqSfEbfZNof4EDeplFqWPrxXkKTd9HJ1quSZGXg4RSpAcPIeTAwgg]հայտնել [/url]էր, որ արդեն մի քանի օր էր, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 270 և դրան հարակից մեկ տասնյակից ավելի սեփական տների ու հարակից շենքերի բնակիչներ ամեն աստծո օր գիշերը անկողին մտնելիս խաչակնքվում են, թե արդյո՞ք կլուսացնեն, թե՝ ոչ: Պատճառը նշված հասցեում ինչ-որ անձանց կողմից CPS բենզալցակայանի հարևանությամբ տեղադրված մոտ 60 տոննա տարողությամբ 3 գազացիստերներն էին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Մի քանի օր առաջ տեսանք, որ ինչ որ անձինք CPS բենզալցակայանի տարածքում բերել ու այդ ցիստերներն էին տեղադրում: Մոտեցանք, հետաքրքրվեցինք, պատասխանեցին, որ ոչ մի վտանգավոր բան չկա, մեր տարածքն է, ուղղակի տեղադրում ենք»: Քանի որ բնակիչները տեղյակ էին, թե նման ցիստերները ինչի համար են օգտագործվում, լրացուցիչ հարց էին ուղղել, թե արդյո՞ք գազալիցքավորմամբ էին զբաղվելու: Պատասխանը եղել էր՝ ոչ: Սակայն այդ օրը բնակիչները առավոտյան արթնացել էին գազի սուր հոտից ու ականատես եղել, թե ինչպես են գաղտնագողի ավտոմեքենաները գազով լիցքավորում: Բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի թաղապետարան, որտեղից ժամանել էին պատասխանատուները, ու մինչ կժամանեին, բնակիչների բարձրացրած աղմուկից տերերը զմռսել էին դարպասները ու գող կատվի նման հեռացել: Բնակիչներն արդեն դիմել էին Ազգային Ժողով, կառավարություն, որպեսզի խնդիրը վերջնականապես լուծեն, հակառակ դեպքում այդ 3 գազի ցիստերներն էլ կհորեն, ինչպես մինչ այդ հորել էին քիչ այն կողմ մեկ այլ գազի ցիստերն, որոնցից յուրաքանչյուրը տարողունակությունը 60 տոննա է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր