211652_close_icon
views-count5279 դիտում article-date 09:25 18-05-2019

Ուշագրավ խոստովանություն համակարգից ինֆորմացիայի արտահոսքի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանություններից «ժառանգություն» մնացած պաշտոնյաների կողմից իրականացվող սաբոտաժների, ինֆորմացիոն արտահոսքերի մասին շատ-շատ է խոսվել: Սա միանգամայն սպասելի էր, եթե հաշվի առնենք փաստը, որ որոշ դեպքերում, հատկապես` իրավապահ համակարգի միջին օղակներում, նոր իշխանությունները չգնացին կադրային կտրուկ փոփոխությունների ճանապարհով և այսօր քաղում են կատարվածի դառը պտուղները: Այս համատեքստում պատահական չեն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները, որ երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին իր մտերիմ շրջապատում հարցրել են, թե ինչու քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ժամանակին չեն բռնում, որ հիմա էլ հետախուզում են ու չեն կարող հայտնաբերել կամ չեն կարողանում հետ վերադարձնել Հայաստան, նա խոստովանել է, որ համակարգում դեռ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձինք կան, որոնք էլ նման խնդրի առաջ են իրենց կանգնեցրել: Ասել է թե` Սասուն Խաչատրյանը փորձել է բացատրել, որ համակարգից ինֆորմացիայի արտահոսք է իրականացվում: Երբ արդեն կոնկրետ փաստեր ունենալով` որևէ նախկին պաշտոնյայի փորձում են բերման ենթարկել, քրեական գործով անցնող անձինք անհետացած են լինում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին. «Սասուն Խաչատրյանը իր մտերիմ շրջապատում քրեական գործերից չի խոսում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր