211652_close_icon
views-count2023 դիտում article-date 17:48 16-05-2019

Լոս Անջելեսում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի և նրա դստեր աշխատանքների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 15-ին Լոս Անջելեսում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո՝ Stephanie’s արվեստի ցուցասրահում: Իր բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ողջունեց ցուցահանդեսի նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես ամերիկահայ համայնքի մշակութային կյանքը հարստացնող և հայաստանյան արվեստի հետ հաղորդակից դառնալու հնարավորություն ընձեռող միջոցառում: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կառույցների անդամներ և մասնագետ-արվեստասերներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր