Լոս Անջելեսում բացվել է Մառլեն Դիտրիխի անձնական իրերի ցուցահանդեսը
Նրա սիրային կապերի մասին կարելի է գրել վեպեր. Դիտրիխի սիրեկանների թվում են եղել 20-րդ դարի լավագույն գրողները՝ Հեմինգուեից մինչև Ռեմարկ:
Լոս Անջելեսի կինոյի թանգարանում բացվել է Մարռլեն Դիտրիխի անձնական իրերի ցուցահանդեսը, հայտնում է Euronews-ը:
Նա գերմանուհի էր, սակայն ատում էր Հիտլերին: Դերասանուհի էր, սակայն երկար տարիներ հրաժարվում էր ֆիլմերում նկարահանվելուց, նա կանացիության մարմնացում էր, սակայն հիմնականում կրում էր տղամարդկանց կոստյումներ:
Նշենք, որ ցուցահանդեսից հետո տեղի կունենա աճուրդ, որը կանցկացվի նաև առցանց: