1907 դիտում
17:30 09-05-2014
ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահանդեսը տեղի կունենա
Ս. թ մայիսի 10-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 10-ը:
Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն և ամբողջական ներկայացնել գեղանկարչի ստեղծագործական ողջ ուղին, ներառելով ստեղծագործական տարբեր, այսպես կոչված՝ եգիպտական, խորհրդային, անկախության շրջափուլերի աշխատանքներ: Միջոցառման ամբողջականությանն են նպաստում ՀԱՊ հավաքածուի և ընտանիքի սեփականություն հանդիսացող գեղանկարչական, գրաֆիկական և վերջին շրջանի քանդակային աշխատանքների համատեղ ցուցադրությունը:
Եգիպտահայ գեղանկարիչը ուսանել է նախ Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետև, Կահիրեի Գեղարվեստի, Փարիզի Գրան Շոմիեր ակադեմիաներում: 1962 թ. արտերկրում արդեն հայտնի արվեստագետը, հայրենադարձվելով Սովետական Հայաստան, թարմ շունչ և գեղանկարչական նոր, յուրօրինակ մտածելակերպ է ներմուծել ոչ միայն հայ կերպարվեստ, այլ նաև սովետական արվեստ` դառնալով գեղանկարչական «խիստ» ոճի հիմնադիրներից մեկը: Ավելի ուշ, 80-ամյա վրձնի վարպետը սկսել է ներկայանալ նաև քանդակներով:
Ստեղծագործական երկարատև տարիների ընթացքում նկարիչն արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների, անհատական և խմբային ցուցահանդեսներով ներկայացել ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ եվրոպական՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ինչպես նաև` ԱՄՆ-ում և Կանադայում:
Նմանատիպ նյութեր
17682 դիտում
21:28 17-07-2019
Երևանում տեղի կունենա Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
601 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
811 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են