«Ռեալը» ցանկանում է հնարավորինս արագ հայտարարել Ազարի տրանսֆերի մասին
«Ռեալը» հաստատակամ է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին:
Մադրիդցիները հույս ունեն բելգիացու տրանսֆերը ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում և հայտարարել է այդ մասին: Ամենայն հավանականությամբ, դա կարվի մայիսի 19-ին՝ Իսպանիայի առաջնության ավարտից հետո:
Սակայն ակումբները դեռևս վերջնական համաձայնության չեն եկել: «Չելսին» Ազարի համար պահանջում է 140 մլն եվրո, այն դեպքում, երբ Ազարի պայմանագիրն ավարտվում է մեկ տարի անց, և «Ռեալը» դրա շնորհիվ ցանկանում է գինը նվազեցնել: