211652_close_icon
views-count1703 դիտում article-date 23:24 13-05-2019

Համայնքային միջոցներով կմեկնարկի խոտանված վերելակների փոխարինման փորձնական ծրագիրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հրավիրված հանդիպմանը խոսել է մայրաքաղաքի վերելակային ֆոնդի փոխարինման, աղբահանության խնդրի կարգավորման, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման և այլ խնդիրների ու ծրագրերի մասին: [b]Վերելակների խնդրի և կարգավորման մասին[/b] «Երևանի վերելակային ֆոնդը բավական հին է: Քաղաքի առկա վերելակների շուրջ 70%-ն ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել: Վերելակների վորանորոգումը, վերազինումը և փոխարինումը բավական մեծ ծախսեր է ենթադրում, իսկ համայնքային բյուջեն նման միջոցներ չունի: Խոսքը ավելի քան 30 մլրդ դրամի մասին է. սա, նախնական հաշվարկով, մինչև 1600 վերելակի փոխարինման ծախսերի ընդհանուր գումարն է: Մինչդեռ Երևանի սեփական մուտքերի ընդհանուր ծավալը 2019թ. համար կազմում է 31 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ եթե քաղաքն ինքնուրույնաբար այս ծրագիրն իրականացնի, ապա անհրաժեշտ կլինի բացառել քաղաքում որևէ այլ ծրագրի իրագործում: Վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագիրն այս պահին ավարտական փուլում է: Մոտ օրերս կդիմենք Կառավարություն՝ համապատասխան ֆինանսական տարբերակ հաստատելու համար: Մեր նախագծած մոդելը ներառում է Կառավարության աջակցությունը, նաև լրացուցիչ միջոցների ներգրավում, դրանք կլինեն փոխառու կամ վարկային միջոցներ, նաև` դրամաշնորհններ: Վերելակները փոխարինելու նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցումը նախատեսում ենք շուրջ 20-25 տարվա ընթացքում: Սա այն բաշխվածքն է, որը հնարավորություն է տալու այսօրվա՝ առկա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վարձերի 20-30%-ով ավելացման պարագայում ծածկել այս միջոցները: Մնացած մասը հնարավոր կլինի ապահովել, օրինակ, նոր վերելակների՝ էլեկտրաէներգիայի առումով նվազ ծախսի, սպասարկման վճարների կրճատման շնորհիվ: Բացի այդ, առանձին ծրագրով նախատեսվում է արևային համակարգեր տեղադրել մայրաքաղաքի 90 շենքի տանիքներին, ինչը ևս կխնայի էլեկտրաէներգիան և կնպաստի ծախսերի կրճատմանը: Այսօր, օրինակ, միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար վճարում է ամսական 1600 դրամ: Որևէ տրամաբանություն չկա, թե ինչու է մի շենքում ծառայությունն արժենում 1000 դրամ, մեկ այլ շենքում՝ 4000: Քաղաքապետարանը մշակել է մոդել, որը, մեր նախնական գնահատմամբ, հնարավորություն կտա վերելակները փոխարինելիս բնակիչների ընտանեկան բյուջեներին առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չառաջացնել: Քանի որ վերելակները բաժնային սեփականություն են, ապա յուրաքանչյուր լուծում պետք է լինի բնակիչների ցանկությամբ: Որևէ պարտադրանք այստեղ չի կարող լինել»: Անդրադառնալով վերելակի խափանման վերջին դեպքին՝ Հայկ Սարգսյանը նշել է. «Տարածվեց տեղեկատվություն, թե վերելակը անկում է ունեցել: Ուզում եմ նշել, որ վերելակը բացվել է առաջին հարկում, առանց հարկից շեղման, և բնակիչները դուրս են եկել: Խնդիրն այն է եղել, որ վերելակի 4 ճոպաններից մեկը պոկվել է: Աշխատել են արգելակման լրացուցիչ մեխանիզմները, ինչի հետևանքով վերելակն իջել և կանգնել է ավելի կտրուկ»: [b]Վերահսկողության մասին[/b] Վերելակների շահագործման և սպասարկման ծառայությունն իրականացվում են համատիրությունների պատվերով՝ մասնագիտացված ընկերությունների կողմից և դրա վերահսկման պարտականություններն իրականում համատիրություններինն է: Այնուամենայնիվ, քաղաքապետարանն ստանձնել է լրացուցիչ հսկողության գործառույթը: Նշեմ նաև, որ, Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ, միջազգային ընկերությունն իրականացրել է հորանների և դետալների համապարփակ գնահատում, որի արդյունքները հուսադրող չեն: Ուսումնասիրվել է 200 վերելակ՝ պատահական ընտրանքով: Արդյունքները ցույց են տվել, որ վերելակները դեռևս 15 տարի առաջ էին ենթակա փոխարինման: Վերելակների տեխնիկական և անվտանգության չափանիշների գնահատման և ստուգման նպատակով դիմել ենք նաև արտակարգ իրավիճակերի նախարարություն: Այս պահին շուրջ 1100 վերելակի տեխնիկական գնահատում է իրականացված նախարարության կողմից, որոնց թվում 31 վերելակ շահագործման ենթակա չէ, սակայն, այնուամենայնիվ, բնակիչները դրանք միացրել են: Այսօր գործընթացի նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում: Եվս 3000 վերելակ կենթարկվի անվտանգության չափորոշիչների տեխնիկական հսկողության: Այսօր փորձում ենք, բավական սուղ ֆինանսական միջոցների պայմաններում, լուծել քաղաքային այս ընդհանրական խնդիրը: Սա քաղաքապետարանի գործառույթներում դրված է առաջին պլանում: Քաղաքապետի հանձնարարությամբ հենց վաղվանից կսկսենք վերելակների նախնական՝ փորձնական փոխարինման ծրագիրը: Քաղաքը սեփական միջոցներով կսկսի շահագործումից հանվող վերելակների փոխարինման գործընթացը՝ մինչև կկարողանանք մոդելն ամբողջությամբ կյանքի կոչել: Ինչ վերաբերում է նախկին՝ նվազեցված բյուջեին, ապա նշվել է, որ այն նպատակ չուներ աշխատանքի ծավալները նվազեցնելու, այլ միտված էր նույն աշխատանքը կազմակերպել ավելի նվազ արժեքով, որովհետև վստահ չենք, որ արված ծախսերն [b]արդարացված են»: Աղբահանության մասին[/b] «Այս պահին քաղաքի ամբողջական աղբահանության և սանմաքրման համար անհրաժեշտ է, առնվազն, 40-50 մեքենասարքավորում: «Սանիթեքն» այս պահին ունի 10-12 անխափան մեքենա: Արդեն ներկրված «Կամազ» մակնիշի աղբատար մեքենաները էական արդյունք չեն կարող ապահովել: Երկու-երեք ամսից ակնկալում ենք, որ ներկրված կլինեն նաև մյուս մեքենաները: Եթե քաղաքական միջամտություններն ու բողոքարկումները չլինեին՝ մենք դեռևս 2 ամիս առաջ կունենայինք դրանք: Ի դեպ, բողոքարկումների հետ կապված. պետք է նշեմ, որ դատախազությունից հայտնում են, որ Երևանի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման նպատակով «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են և նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»: [b]Աշխատավարձերի բարձրացման մասին[/b] «Քաղաքական մեծամասնությունն այսօր ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը և կառուցվածքին: Այդ նպատակով այժմ բոլոր խմբակցությունների հետ քննարկումներ են անցկացնում: Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման սկսված գործընթացը օրինաչափ է և կարևոր, եթե ուզում ենք ունենալ նոր մարտահրավերներին դիմակայելու մասնագիտական մեծ ներուժ, ինչն էլ հիմնական դրդապատճառն է աշխատավարձերի ավելացման: Այն կապահովի 1771 աշխատակցի աշխատավարձի հավելում, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների բյուջեի համալր

Նմանատիպ նյութեր