«Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում
Մայիսի 10-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում:
Հայրենասիրական և ժողովրդական երգերով հանդես եկավ «Ֆորտե» երաժշտական համույթը: Համերգային ծրագրի ընթացքում համույթի հանդիսավարը միջանկյալ խոսքում ներկայացրեց նաև Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ հայերի սխրագործությունների ու հերոսական դրվագների մասին փաստեր:
Տոնական համերգը բարձր տրամադրություն հաղորդեց դատապարտյալներին՝ արժանանալով բուռն ընդունելության:
[b]Քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին [/b]