211652_close_icon
views-count11766 դիտում article-date 13:21 11-05-2019

Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ուղեկցությամբ, եթե ես նման բան թույլ տայի, պետությունն ինձ կփռեր ասֆալտին. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ վարչապետ նիկոլ Փաշինյանի՝ այգու բացմանը հեծանվով գնալուն: Պատգամավորը գրել է. «Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։ Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով: Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայք»... Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից: Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին... Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը... Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, լրջանալու և տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է... Ուշանում ենք...»:

Նմանատիպ նյութեր