211652_close_icon
views-count1368 դիտում article-date 15:41 09-05-2019

Թավշյա հեղափոխությունը համարում եմ հաղթանակ, բայց դա չեմ համեմատի այս հաղթանակների հետ. Նաիրա Զոհրաբյան

Մենք մեր պարտքն ամբողջությամբ չենք տվել թե՛ հայրենական պատերազմի, թե՛ արցախյան պատերազմի, թե՛ ապրիլյան պատերազմի հերոսներին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հարցին, թե այս հաղթանակների շարքում ինքը կարևորո՞ւմ է Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության հաղթանակը, Զոհրաբյանը պատասխանեց, որ, իհարկե, թավշյա հեղափոխությունը համարում է հաղթանակ՝ երկրում կոռուպցիայի, ամենաթողության, անհանդուրժողականության, դեմ, սակայն չի գտնում, որ անկախությունը կարելի է համեմատել մնացյալ հաղթանակների հետ: «Դրանք ինձ համար շատ կարևոր, բայց բացարձակ տարբեր արժեքներ են»,-ընդգծեց պատգամավորը։

Նմանատիպ նյութեր