1613 դիտում
11:45 05-03-2014
Փաստաբան Արշակ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արշակ Հարությունյանի (արտոնագիր 1158) նկատմամբ:
www.hahr.am լրատվական կայքում հետևյալ հրապարակումն է տեղ գտել «ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻ՞ՆՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ» վերտառությամբ հրապարակումը, որտեղ մասնավորապես ասվում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր` Ն.Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է
Գոռ Բարնաուսովի (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (և Արմեն Զարաֆյանի) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդհոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով) քրեական գործի քննությունը:
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ` Ա.Վեզիրյանին տրված հարցազրույցում, ամբաստանյալ` Գ.Բառնաուսովի մայրը հայտնել է, որ փաստաբանը հրավիրվել է նախաքննության մարմնի կողմից, մեղադրանքը առաջադրվել է մանկահասակ երեխայի ներկայությամբ, որին փաստաբանը չի առարկել:
Մանրամասները դիտեք տեսանյութերում»։
Մասնավորապես հրապարակման ներքևում տեղադրված է երկու տեսանյութ:
Առաջին տեսանյութում (այսուհետ՝ Տեսանյութ) նշված գործով մեղադրյալի մայրը նշում է, մեջբերում ենք. «… մեղադրանքն ընդունելուց առաջ իմ որդին ինձ ասել է, որ էստեղ ներկայացրել են մի հատ փաստաբան Արշակ Հարությունյան անուն, ազգանունով: Այդ փաստաբանին ներկայացրել են, չգիտեմ կոնկրետ ով, բայց քննչական կազմում, իրանց կողմից է ներկայացվել, որ ինքը գործը կներկայացնի դատարան, որպեսզի իմ որդուն չձերբակալեն, այսինքն՝ պոդ զալոգ թողնեն մինչև դատավարության սկիզբը: Ես այդ փաստաբանին, Արշակ Հարությունյանին տեսել եմ այն պահին, նույնիսկ չեմ էլ իմացել, որ այդ ինքն է փաստաբանը, իրանց կողմից ներկայացրած, տեսել եմ, որ նստած գրում է, բայց ինչ է գրում չեմ էլ իմացել, որ էտ ինքն է, որ ծանոթանամ թե ինքը ինչ է գրում, և երբ իմ տղան ցուցմունք է տվել, այդ պահերին չի եղել այդ փաստաբանը: Փաստաբանը եղել է մարտի 4-ին,
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
19:22 13-06-2023
Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
4210 դիտում
19:46 13-03-2018
Փաստաբան Կարապետ Աղաջանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
2861 դիտում
15:13 17-03-2018
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Այս բաժնից
901 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
565 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
745 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը