12454 դիտում
01:17 08-05-2019
Բրավո, «Լիվերպուլ»!!!! Այս ի՞նչ արեցիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Լիվերպուլ»-«Բարսելոնա» հանդիպումը հավերժ մտավ պատմության մեջ:
Քանի՞ հոգի կար աշխարհում, որը կմտածեր, որ առաջին խաղում «Բարսելոնան» 3:0 հաղթելով «Լիվերպուլին», եզրափակիչ չի մտնի: Իսկ «Լիվերպուլը» իսկական հրաշք գործեց: Առանց իր առաջատարի՝ Մոհամեդ Սալահի, առանց առաջատար հարձակվողի՝ Ռոբերտո Ֆիրմինոյի, Յուրգեն Կլոպի թիմը կյանքի հանդիպումն անցկացրեց: Ֆանտաստիկ խաղացին, անզուգական, շշմեցուցիչ: Բառեր չկան, որպեսզի նկարագրենք մերսիսայդցիների խաղը:
Խաղի սկզբում առաջին գոլը խփեց, ասացինք՝ լավ, դե, պատահում է: Երկրորդը խփեցին, ասացինք՝ լավ, հիմա Մեսին ձեզ տեղը կդնի: Հետո երրորդը խփեցին, կատալոնացիները նոր հասկացան, որ եզրափակիչը կարող է ձեռից գնալ: Նրանք մինչև խաղը մտքով արդեն եզրափակիչում էին, ու դա չար կատակ խաղաց նրանց հետ:
Եվ երբ Դիվոկ Օրիգին պարզապես մանկական գոլ խփեց և հաշիվը դարձրեց 4:0, հասկանալի դարձավ. այսօր գրվում է ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն էջերից մեկը: Եվ այդ էջը գրեց Յուրգեն Կլոպն ու «բանդան», որը 90 րոպե կատալոնացիներին չթողեց շնչել:
Խաղն ավարտվել է, բայց այն դեռ տարիների շարունակ կհիշեն ու հերթական անգամ կհիանան դրանով: Ֆուտբոլը ամենաանկախատեսելի մարզաձևն է և այս երեկո «Էնֆիլդում» դա հաստատվեց:
«Լիվերպուլը» արժանիորեն մտավ եզրափակիչ: Հերոսները սպասում են «Այաքս»-«Տոտենհեմ» հանդիպման հաղթողին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17996 դիտում
00:48 04-06-2017
Չեմպիոնների լիգա. Բրավո՝ Զիդան, բրավո, «Ռեալ», ՏԵՍԱՆՅՈՒԹ
1201 դիտում
12:55 09-07-2024
Նիկո՛լ, չենք ներելու քեզ, որ արցախցու անունից ինքնագլուխ գործարքներ արեցիր. արցախցի
Այս բաժնից
3091 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3016 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2455 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը