211652_close_icon
views-count1762 դիտում article-date 11:52 07-05-2019

Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ԲՀԿ-ի օրինագիծն ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությամբ ընդգրկվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում: «[url=https://armenpress.am/arm/news/973892.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի քառօրյա հերթական նիստում նախագիծը ներկայացրեց ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նախագծով առաջարկվում է տվյալ տարվա համար հարկերից ազատել այն գյուղացիներին, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը, պտղատու այգիները առնվազն 50 տոկոսով կվնասվեն: Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2016թ. հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր՝ 17-րդ մասով: Այն գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50% վնասվելու դեպքում տվյալ տարվա համար հարկերից ազատելու մասին է»,- ասաց Էնֆիաջյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/973892.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր