211652_close_icon
views-count2674 դիտում article-date 10:36 06-05-2019

«Սևան» ՔԿՀ-ի բուժակ, արդարադատության ենթասպայի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված դեղահաբեր

Մայիսի 5-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և քրեակատարողական ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հիմնարկի բուժակ, արդարադատության ենթասպա Կ․ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են «B 8» գրառմամբ օվալաձև, սպիտակ 3 դեղահաբ՝ ընդhանուրը 1,1 գրամ քաշով։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Նմանատիպ նյութեր