4091 դիտում
12:03 04-05-2019
Դպրոցների տնօրենները պատասխան են տալիս «Քաղաքացու օրվա» միջոցառումներին չմասնակցելու համար
Լոռու մարզի դպրոցների տնօրեններին են զանգահարել Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության աշխատակիցները եւ բացատրություն պահանջել, թե ինչու ներկա չեն գտնվել եւ չեն մասնակցել «քաղաքացու օրվա» մասսայական տոնակատարությանը: Այս մասին հաղորդում է «[url=https://loritv.am/news/region/dprots-neri-tnorennere-pataskhan-en-talis-k-aghak-ats-ow-orva-mijots-arhowmnerin-ch-masnakts-elow-hamar]Լոռի[/url]» հեռուստաընկերությունը, որը նամակ է ստացել դպրոցների տնօրեններից:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի խմբագրություն, Վանաձորում, «Քաղաքացու օրվան» նվիրված մասսայական միջոցառումներին, դպրոցների տնօրենների հիմնական մասը չի մասնակցել: Մեզնից մի մասը կարծել էր, որ դա նաեւ մե՛ր օրն է եւ տնօրինել ենք այնպես, ինչպես հարմար ենք գտել: Սա նորմալ կդիտվեր, եթե Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության աշխատակիցները չզանգեին եւ ճշտումներ չպահանջեին դպրոցների տնօրեններից, թե ինչու ներկա չեն գտնվել եւ չեն մասնակցել մասսայական տոնակատարությանը:
Ստացվում է, որ մեր մարզում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, նախկինում էլ նման միջոցառումներին իշխանությունները պարտադրանքով էին մասնակցություն ապահովում, հիմա էլ շարունակում են ճնշումներ գործադրել, բացատրություն պահանջել իրենց ենթակայության տակ գտնվող տնօրեններից, այս դեպքում՝ մեզնից: Մենք վիրավորված ենք նման վերաբերմունքից, ուզում ենք բարձրաձայնել իրավիճակը, մտավախություն հայտնելով, որ, եթե այս անգամ միջոցառումներից հետո են եղել ճնշող եւ ճշտումներ պահանջող զանգեր, հետագայում էլ այլ ճնշումներ կլինեն եւ արդեն նախապես, միջոցառումներից առաջ այլեւայլ պարտադրանքներով:
Այսինքն, ինչ է ստացվու՞մ, ճնշումներից, պարտադրանքներից խուսափել հնարավոր չէ՞, ինչու է վերադասի կողմից տնօրենների ոչ միայն աշխատանքը վերահսկվում, այլեւ տոնական օրը:
Չէ որ քաղաքացու օրը արժանապատիվ քաղաքացիներ ունեցող երկրի տոնն է»:
Իր կողմից հեռուստաընկերությունը նշել է. «Տնօրենները նախկին գործընկերոջ հոգեհանգստի ժամանակ են բացահայտել, որ երեւույթը համատարած բնույթ է կրել եւ որոշել են դիմել խմբագրություն: Նրանք վստահելով մեզ, խնդրեցին առայժմ իրենց անունները չհրապարակել, եւ հնարավոր է, որ հաշվեհարդարներ լինեն: Վստահ ենք, որ հերթական անգամ «ապատեղեկատվություն» որակելուց առաջ մարզային իշխանությունները կվերանայեն իրենց դիրքորոշումը եւ վերաբերմունքը տնօրենների հանդեպ»:
Նմանատիպ նյութեր
9817 դիտում
10:55 21-02-2017
Մեզ ազատեք ամենօրյա սպառնալիքից. ճնշումներից բողոքում են դպրոցների տնօրենները. «Չորրորդ իշխանություն»
15811 դիտում
09:29 25-08-2017
Փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1 -ին. «Ժողովուրդ»
103890 դիտում
09:24 08-05-2019
Բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից. «Ժամանակ»
Այս բաժնից
982 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1087 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1270 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ