211652_close_icon
views-count869 դիտում article-date 20:08 03-05-2019

Դեսպան Ներսեսյանը և ԱՄՆ կոնգրեսական Քիթինգը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր

Մայիսի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերի ենթահանձնաժողովի և ռազմական հարցերի հանձնաժողովի անդամ Բիլ Քիթինգին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցերի` կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործընթացների ու դրանց ընթացիկ զարգացումների վերաբերյալ պարբերական քննարկումների անցկացումը:

Նմանատիպ նյութեր