Դեսպան Ներսեսյանը և կոնգրեսական Ֆորթենբերին քննարկել են ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացները
Փետրվարի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Նեբրասկա նահանգի կոնգրեսական, Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Ջեֆրի Ֆորթենբերիին:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Կոնգրեսականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերին աջակցության և Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:
Դեսպան Ներսեսյանը և կոնգրեսական Ֆորթենբերին անդրադարձան Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրերին ինչպես նաև հայ-ամերիկյան գործակցության օրակարգային մի շարք հարցերի։
Կողմերը կարևորեցին նաև երկու երկրների օրենսդիրների միջև կապերի ամրապնդումն ու կանոնավոր երկխոսության հաստատումը։