Դեսպան Աթաբեկյանը և Լիբանանի Բեքաա շրջանի նահանգապետը մտքեր են փոխանակեցին հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության շուրջ
Մայիսի 2-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանում զարգացած ենթակառուցվածքներով և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ հայտնի Բեքաա շրջան և հանդիպեց նահանգապետ Քամալ Աբու Ժաուդին (Kamal Abou Jaoude):
ՀՀ դեսպանը նահանգապետին ներկայացրեց ՀՀ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող հեռանկարային ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարի շուրջ: