Հեղափոխությունը խժռում է պետական ինստիտուտները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր հեղափոխություն խորքային գործընթաց է, որը տրանսֆորմացնում է հանրային վերաբերմունքը արժեքների, պետական ինստիտուտների, բազմաթիվ երևույթների հանդեպ, որոնց դեռ երեկ այլ հայացքով էր նայում հասարակությունը: Հայաստանում անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բացառություն լինել չէր կարող:
Մյուս կողմից՝ ՆիկոլՓաշինյանը, ըստ էության, իշխանության եկավ փաստացի սահմանադրական ճանապարհով՝ գոնե առերևույթ պահպանելով բոլոր լեգիտիմ ընթացակարգերը: Նույնիսկ այն բանից հետո, երբ անցած տարվա մայիսի 1-ին խորհրդարանը չհաստատեց նրա թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում, Երևանի փողոցներում ու հրապարակներում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ գրոհով չվերցրին ԱԺ շենքը կամ հաշվեհարդար չտեսան պատգամավորների հետ:
Այս ամենը, անշուշտ, գովելի է ու թույլ տվեց, որպեսզի հեղափոխությամբ իշխանության եկած թիմը չունենա լեգիտիմության խնդիր: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ դիմանալ հեղափոխականության գայթակղությանը արդեն վարչապետի պաշտոնում: Անցած մեկ տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ հետևողականորեն վարկաբեկվել են պետական ինստիտուտները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]