2842 դիտում
10:04 07-02-2019
Հեղափոխությունը «խժռում է» Ալեն Սիմոնյանին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում և սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի և դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլև հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:
Պարզվում է, սակայն, որ բարձրացած աղմուկը այնքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ որոշակիորեն ուղղորդված է եղել: «Փաստի» տեղեկություններով՝ կառավարության ինֆորմացիոն ռեսուրսները համակարգող օղակները հանձնարարություն են տվել ՖԲ իրենց ակտիվին՝ թեման տակից «քլնգել»՝ արհեստական այլակարծություն ապահովելու և Ալեն Սիմոնյանին «իր տեղը ցույց տալու» համար:
Դա է պատճառը, որ իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով և հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին։ Բանն այն է, որ իշխանություններին դուր չի գալիս Ալեն Սիմոնյանի համեմատաբար գրագետ «փիառն» ու որոշակի ինքնուրույն քայլերի դիմելու համարձակությունը:
Դե ինչ, ինչպես ասում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ դեռևս Ալեն Սիմոնյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3926 դիտում
11:20 04-04-2019
«Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին». միմյանց ոչնչացնելու գործընթաց է սկսվել. «Փաստ»
2320 դիտում
11:03 03-05-2019
Հեղափոխությունը խժռում է պետական ինստիտուտները. «Փաստ»
3382 դիտում
09:37 20-04-2019
Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. «168 ժամ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան