211652_close_icon
views-count828 դիտում article-date 10:18 03-05-2019

«Խաչքար. Խաչքարի արվեստը» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին

Մայիսի 4-ին, «Զանգակ» գրատանը (Աբովյան 7) տեղի կունենա Յարությիւն Խաչատուրեանի և Միշէլ Պասմաճեանի «Խաչքար. Խաչքարի արվեստը» գրքի շնորհանդեսը: Ամբողջությամբ խաչքարերին նվիրված այս ծավալուն հատորն ունի երկու նպատակ: Առաջին հերթին, ներկայացնել սփյուռքում՝ Երուսաղեմում ու Նոր Ջուղայում, գտնվող հայկական խաչքարերի ամբողջական ժողովածուն: Այդ նպատակով Յարութիւն Խաչատրեանն ու Միշէլ Պասմաճեանը ավելի քան տասը տարի աշխատել են այս երկու քաղաքներում, ինչպես նաև Հայաստանում՝ հավաքելով և լուսանկարելով խաչքարերի արվեստի բացառիկ ժառանգությունը, որը, ի դեպ, 2010թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես ոչ նյութական մշակութային համաշխարհային ժառանգության մաս: Այս աշխատանքը, փաստագրելով յուրաքանչյուր հուշարձանի բոլոր մանրամասները և դրան հավելելով լուսանկարներ, ստեղծում է նաև խաչքարերի պահպանության հնարավորություն: Երկրորդ հերթին, հեղինակներն աշխատել են ստեղծել մի համակարգ, որը հնարավորություն կտա վերլուծել, դասակարգել և ցուցակագրել մեծ քանակությամբ հավաքագրված պատկերագրական և վիմագրական տեղեկությունները: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Նմանատիպ նյութեր