2898 դիտում
19:44 05-11-2018
ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
ARMTIMES.COM էլեկտրոնային կայքում հրապարակված «ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՊԵԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ» վերնագրված նյութի վերաբերյալ.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի համաձայն «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև Ընկերություն) պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ կազմում են 33,834,554 դրամ:
Նշված պարտավորությունները հաշվարկվել են «Տարոն» ԲԲԸ-ի և վերջինիս իրավանախորդի (Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա) կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկ հաշվետվությունների հիման վրա, որոնք առկա են ընկերության հարկային գործում:
Նշված գումարի գանձման նպատակով հարկային մարմնի կողմից կայացվել է վարչական ակտ՝ որն ընկերության կողմից վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում, որպես հիմք ներկայացնելով այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցման փաթեթում պարտավորությունների նման չափ նախատեսված չի եղել:
Դեռևս 18.05.2018թ-ին ընկերության տնօրեն Հայկ Իսախանյանի կողմից ՀՀ վարչապետին էր հասցեագրվել դիմում՝ գործին լուծում տալու նպատակով:
ՀՀ ՊԵԿ կողմից կազմակերպվել է քննարկում Հ. Իսախանյանի հետ, որի շրջանակներում քննարկվել է հաշտության համաձայնություն կնքելու հարցը: Չնայած այն հանգամանքին, որ համաձայն Հարկային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի հարկային պարտավորությունների զիջման արտոնություն կարող է նախատեսվել միայն օրենսգրքով կամ օրենքով, այնուամենայնիվ, ՊԵԿ կողմից ներկայացվել է առաջարկ, ընդունել ընկերության մասնավորեցման փաթեթում նշված և մասնավորեցումից հետո ընկերության կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա առաջացած պարտավորությունները՝ զիջելով մինչև մասնավորեցումը Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկայի կողմից ներկայացված հաշվարկների հիմքով առաջացած հարկային պարտավորությունները, քանի որ դրանց վարման անձնական հաշվի քարտերը չեն պահպանվել (նշված հանգամանքը ՀՀ վարչական դատարանում ևս հանդիսանում է քննարկման առարկա): Ներկայացված առաջարկով ընկերության պարտավորությունները պետք է նվազեին՝ կազմելով շուրջ 12 մլն. դրամ, չհաշված վերջինիս կողմից կատարված վճարումները:
Նշված առաջարկը «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանի կողմից մերժվել է այն հիմնավորմամբ, որ ընկերությունը չի պատրաստվում որևէ գումար վճարել:
Վերոգրյալն ամփոփելով գտնում ենք, որ ընկերությանն առաջարկված հաշտության համաձայնության մերժման պայմաններում գործի լուծումը կարող է տրվել ՀՀ վարչական դատարանի կողմից քննվող գործի շրջանակներում, հաշվի առնելով նաև, որ առկա չեն ընկերության պարտավորությունների զիջման իրավական հիմքեր:
Նմանատիպ նյութեր
2569 դիտում
17:39 04-09-2018
ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
1911 դիտում
20:28 12-03-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
1163 դիտում
21:48 18-08-2022
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանել է էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ
Այս բաժնից
805 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
898 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան