1501 դիտում
16:58 20-03-2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետներն այցելել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Ճանաչողական այցով Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան են այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետները: Հանդիպման ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետները հնչեցրին հարցեր, որոնք վերաբերում էին ԵՊԲՀ-ի կրթական համակարգին. բուհական, շարունակական կրթությանը, հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերին՝ հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու նպատակով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերը՝ ինչպես կրթական, այնպես էլ բուժական, հաջողված են ու շարունակական: «Ես հայտնում եմ մեր պատրաստակամությունն այդ բոլոր ծրագերը պատշաճ իրականացնելու վերաբերյալ»,-նշեց ԵՊԲՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ բժշկական համալսարանը լինելով խոշոր կրթական, գիտական կառույց, իր գլխավոր խնդիրներից է համարում բժշկական օգնության որակի բարձրացումը, որի անբաժան մասը բժշկական կադրերի պատրաստումն է:
Առողջապահության ոլորտի մասնագետներն անդրադարձան ԵՊԲՀ-ի գործունեության տարբեր ուղղություններին, այդ թվում՝ շրջանավարտների աշխատանքի հեռանկարներին ու հնարավորություններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների, միջազգային փորձագետների հետ հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ու Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
16:22 29-04-2019
Օլիմպիական խաղերի ամերիկահայ բժիշկ-մասնակից Հուրի Գեբեշյանն այցելել է Հերացու անվան բժշկական համալսարան
2660 դիտում
10:36 05-05-2014
Փորձագետներն այսօր կայցելեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Այս բաժնից
664 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
805 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
796 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան