2556 դիտում
13:03 17-02-2017
ՀԵՀ-ը և Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը կստեղծեն էլեկտրոնային բժշկական գրադարան
Ապագա բժիշկները շուտով հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ստեղծվում է էլեկտրոնային բժշկական գրադարան: Ծրագրի շրջանակներում կստեղծվի եռաբաղադրյալ էլեկտրոնային կայք:
Այն ունենալու է էլեկտրոնային գրադարան, հատուկ բաժիններում ներառված են լինելու փորձնական թեստեր և տեսանյութեր: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական ուսանող իր ուրույն մուտքի ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային հարթակ և ըստ ուսումնական տարիների՝ համապատասխան գրականություն ստանալ: «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ում ներառված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները:
Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն օրինակելի դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան ցանկացած պահի վերհիշելու անհրաժեշտ նյութը:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ էլեկտրոնային բժշկական գրադարանը ուսանողների և կլինիկական օրդինատորների ուսումնական գործընթացը կդարձնի առավել դյուրին և մատչելի. «Մեր ուսանողները էլեկտրոնային գրադարանի շնորհիվ կկարողանան ձեռք բերել վերջին ժամանակների նորագույն գիտելիքներ, ինչը կնպաստի մեր հանրապետությունում բժշկագիտության զարգացմանը»:
Ալեքս Հովհաննիսյանը փաստեց, որ ներկայումս համապատասխան նորագույն գրականության դժվարամատչելիության պարագայում ուսանողները շատ դեպքերում կարդում են հին գրքեր, որի պատճառով ուսման արդյունավետությունն իջնում է: Ուստի էլեկտրոնային այս հարթակի ստեղծումը լուծելու է նաև այդ խնդիրը:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
1325 դիտում
20:58 24-09-2019
Տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1437 դիտում
22:47 16-02-2015
Բժշկական համալսարանում էլեկտրոնային գրադարան կբացվի
Այս բաժնից
799 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
790 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
610 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ