211652_close_icon
views-count920 դիտում article-date 16:31 29-04-2019

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ. փոխշահավետ գործընկերությունը կխորացվի

Ապրիլի 26-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Քյոլն քաղաք: Այցի ընթացքում դեսպանին ընդունեց Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը (Henriette Reker): Ամփոփելով Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Քյոլնի քաղաքապետի հետ ՀՀ վարչապետի հանդիպման արդյունքները՝ զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի: Երկուստեք կարևորվեց Գերմանահայոց առաջնորդարանի, հայ համայնքի դերը քաղաքի հասարակական և մշակութային կյանքում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլեր ձեռնարկել՝ փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ: Տեղեկանք. Քյոլնը ԳԴՀ Հյուսիսային Վեստֆալիա-Հռենոս երկրամասի խոշորագույն քաղաքն է, ինչպես նաև տարածքով՝ Գերմանիայի երրորդ, բնակչության թվով՝ չորրորդ քաղաքը: Այն հանդիսանում է երկրի կարևորագույն տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը: Քյոլնի հայ համայնքը թվով ամենամեծն է ԳԴՀ տարածքում: Այստեղ է գտնվում նաև Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանը:

Նմանատիպ նյութեր