211652_close_icon

Փորձագետները Ֆրանսիայի նախագահին կոչ են արել չշտապել Նոտր Դամի վերականգնման հարցում

views-count2669 դիտում article-date 10:11 29-04-2019
Ֆրանսիական Le Figaro թերթը հայտնում է, որ ավելի քան 1000 փորձագետներ կոչ են արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնին չշտապել Նոտր Դամի վերականգնման հարցում։ Թերթը նշում է, որ փորձագետների կարծիքով՝ 5 տարին էլ բավական չի լինի Սուրբ Աստվածամոր տաճարն ամբողջովին վերականգնելու համար։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան տաճարում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով փլուզվեց գմբեթի 2/3 մասը, ամբողջովին այրվեց սայրաձողը։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ համարվում վերականգնման աշխատանքների ժամանակ դրսևորած անզգուշությունը։

Նմանատիպ նյութեր