Մամեդյարովը կոչ է անում չշտապել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում
Հաջորդ շաբաթ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Կոստա Ռիկայի իր գործընկեր Մանուել Գոնսալես Սանսի հետ հանդիպմանը անդրադարձել է կատարվելիք այցին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի ու օրվա հարցում շտապել չարժի:
«Թող ժամանեն համանախագահները: Կամ նախագահները հանդիպման վայր կընտրեն կամ էլ Մինսկի խմբի համանախագահները պատրաստի առաջարկություններով կգան»,-ասել է նա:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 26-ին կայցելեն Երևան, իսկ հոկտեմբերի 28-ին՝ Բաքու: