ԵԱՏՄ մաքսատուքը աճելու է 50%-ով․ 15․000 մեքենա ներկրողները պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, և, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քաղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել:
Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանալու է մոտ 50 տոկոսով: Թերթի տեղեկությունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննարկել է Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է ԵԱՏՄ կառավարությունների խորհուրդը, նրանք համաձայնության են եկել հարցը բարձրացնել ԵԱՏՄ ներսում և բացատրել խնդրի նրբությունը:
Հարցի հետ կապված՝ մյուս շաբաթ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկում ունենալ նաև Դմիտրի Մեդվեդևի հետ, ով Հայաստան կժամանի ապրիլի 29-ին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]