88714 դիտում
09:47 25-04-2019
Ողբերգական վրաերթ Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել մեկ այլ ավտոմեքենայի. հետիոտնը տեղում մահացել է, վարորդին հայտնաբերել են ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Առաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Արզումանյանը իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վարդանիկ Հակոբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Ս. Արզումանյանն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ՝ Toyota մակնիշի 10 AQ 099 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին, բախվել է կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի 20 ՍՕ 314 համարանիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ս. Արզումանյանը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց վարորդ Ս. Արզումանյանը Կապանի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, իսկ մահացածն աշխատում էր «Ապավեն» ՍՊԸ-ում, ով ավտոմեքենան կայանել է ու փողոցն անցել է, որպեսզի գնումներ կատարի, այդ ժամանակ տեղի է ունեցել վրաերթը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)