Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Ծիծեռնակաբերդի բարձունք քաղաքացիների հոսքը չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով վաղ առավոտվանից Ծիծեռնակաբերդի բարձունք չի դադարում ժողովրդի հոսքը:
Քաղաքացիները, ինչպես նաև մի քանի պետական հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի