Շարքային քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի բարձունք չի դադարում. բոլորը ասում էին՝ հիշում ենք և պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր վաղ առավոտից շարունակվում է Երևանից ու Հայաստանի տարբեր մասերից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող շարքային քաղաքացիների հոսքը, որը սկսվել է երեկ և որին չէր խանգարել նույնիսկ երեկվա հորդառատ անձրևը:
Ինչպես հուշահամալիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեր ու մանուկ, երիտասարդ ու կին, իրենց հարգանքի տուրքն են մատուցում Մեծ Եղեռնի սրբադաս զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհում հուշահամալիրում:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ծիծեռնակաբերդից