Սրբապղծություն Արարատի մարզում. Խաչփար գյուղի գերեզմանոցից գողացել են 40-ից ավելի տուա տեսակի եղևնիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 58-ամյա Ղազար Մարտիրոսյանի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 21-ին, Ղ. Մարտիրոսյանը  համագյուղացիների հետ  Զատկի օրվա կապակցությամբ այցելել են գյուղի գերեզմաններ և նկատել են,, որ գերեզմաններից գողաել են  40-ից ավելի տուա տեսակի եղևնիներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գյուղապետի հետ աչքի լույսի նման պահել ու պահպանել ենք մեզ համար սրբություն համարվող գերեզմանները: Հանրապետությունում քիչ կան այնպիսի գերեզմաններ, որտեղ ուշադրություն է դարձվում ջրի խնդրին և կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ կանաչ զանգվածն ավելացնելու ուղղությամբ:
Մեր գյուղապետի շնորհիվ մեզ համար սրբություն դարձած այս վայրը պահել ու խնամել ենք, սակայն երեկ, այցելելով մեր հարազատների շիրիմներին, նկատեցինք, որ ինչ-որ անձի կամ անձանց կողմից սրբապղծություն է կատարվել հանգուցյալների նկատմամբ: Մարդ ինչ աստիճան ստոր լինի, որ գերեզմաններից ծառերը արմատից գողանա: 
Հույս ունենք, որ  Մասիսի ոստիկանները կգտնեն այդ սրբապիղծին կամ սրբապիղծներին, որպեսզի մյուսներին դաս լինի:
Մենք գիտենք, որ գյուղապետը չի էլ սպասի, թե իրավապահները երբ կհայտնաբերեն սրբապիղծին կամ սրբապիղծներին ու գողացված տուաները,   նա արդեն իր միջոցներով նոր եղևնիներ է բերել տալու:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ  Ղ, Մարտիրոսյանն էլ իր հերթին ասում էր. «Ուզում եմ հավատալ, որ Մասիսի ոստիկանները կբացահայտեն  այս հանցագործությունը ու գոնե կիմանանք, թե ով  կամ ովքեր են էդ  սրբապիղծները: Բայց որ վստահ ենք, որ մեր գյուղի գյուղացի չի լինի, դա հաստատ է»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


