Վանդալիզմ՝ Կոտայքի մարզում. գերեզմանատնից գողացել են «Թույա» տեսակի եղևնիներ
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, վանդալիզմ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Բաղդասարյանը, այցելելով Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող իր հարազատների շիրիմներին, հայտնաբերել է, որ ստահակը կամ ստահակները գերեզմանից գողացել են 5 հատ «Թույա» տեսակի եղևնիներ։
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բաղդասարյանին պատճառվել է 80 հազար դրամի վնաս։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: