211652_close_icon

Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանը միավորը կիսեց Գեորգ Մեյերի հետ

views-count1909 դիտում article-date 17:06 22-04-2019
Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարի երկրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով միավորը կիսեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվեց 29-րդ քայլում: Հաղթող չեղավ նաև Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) պարտիայում, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) ուժեղ գտնվեց Ֆրանսիսկո Վալյեխոյից (Իսպանիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթեց 14-ամյա Վինսենտ Կեյմերին (Գերմանիա), իսկ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) սևերով պարտության մատնեց Արկադի Նայդիչին (Ադրբեջան): Առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով միավորը կիսել էր Արկադի Նայդիչի հետ: Ապրիլի 22-ին անցկացվելիք երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Նմանատիպ նյութեր