72.18 %. Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 90.25% մշակումից հետո
Ուկրաինայի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 90.25 %-ի մշակումից հետո 72.18 % ձայներով հաղթում է Վլադիմիր Զելենսկին։ Այդ մասին հայտնում է Ria Nvosti-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ԿԸՀ-ին։
Հատկանշանական է, որ մինչ այս, այդ երկրում անցկացված նախագահական ընտրություններից և ոչ մեկի ժամանակ ոչ մի թեկնածու այդքան ձայն չի ստացել։
Առայժմ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է 24.90 % ձայն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն շնորհավորել է Վ. Զելենսկիին՝ հաղթանակի կապակցությամբ։