211652_close_icon
views-count2246 դիտում article-date 14:14 19-04-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/971942.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 19-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 78 կողմ և 42 դեմ ձայներով: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին առաջարկված օրենքի նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մերժել օրենքի նախագիծը, և նախաձեռնել քննարկումներ ու լսումներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա:

Նմանատիպ նյութեր