8299 դիտում
13:41 18-04-2019
Երևանի համար 1 դպրոցը նշել է հիմնադրման 90-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում մեծ հանդիսությամբ նշվել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան համար 1 հիմնական դպրոցի 90-ամյակը: Դպրոցը հիմա 91 տարեկան է, հոբելյանական միջոցառմանը տնօրինությունը պատրաստվել էր դեռեվս անցած տարվանից: 1928թ-ին, երբ Մաշտոցի անվան պողոտան դեռ Ստալինի անունով էր կոչվում կառուցվել է մայրաքաղաքի առաջին դպրոցը: Սկզբում այն յոթամյա բազմալելու դպրոց է եղել, ուր հաճախել են տարբեր ազգությամբ երեխաներ: 1928թ-ի հոկտեմբերին նշվել է Ստեփան Շահումյանի ծննդյան 50-ամյակը ու հենց այդ կապակցությամբ դպրոցը անվանվել է նրա անունով:
Միջոցառման ժամանակ ներկայացվել է դպրոցի անցած ուղին, նշվել է, որ 90-ամյակին նվիրված դպրոցում այս տարվանից գործում է նաև թանգարան:
Մեկ տարուց ավելի է, ինչ դպրոցը տնօրինում է Աննա Եղյանը: «Հպարտ եմ, որ ղեկավարում եմ 90 տարին բոլորած այս կրթօջախը, սա նաև մեծ պատասխանատվություն է ինձ համար: Դպրոցն ունի հարուստ ավանդույթներ ու մենք ամեն-ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ ավանդույթները շարունակվեն: Շահումյանի անվան դպրոցն ունեցել է հայտնի շրջանավարտներ, ինչը հպարտանալու տեղիք է տալիս: Մեր դպրոցի շրջանավարտներն են եղել Գրիգոր Խանջյանը, Գալյա Նովենցը, Ռաիսա Մկրտչյանը, Վանուշ Խանամիրյանը, Գևորգ Ջահուկյանը…» - նշել է դպրոցի տնօրենը:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի ու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
19:31 14-12-2016
Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 55-ամյակը
3063 դիտում
19:33 23-05-2017
Երևանի Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 55-ամյակը
3373 դիտում
21:12 24-01-2018
Երևանի Վ. Մայակովսկու անվան հ. 7 դպրոցը նշել է հիմնադրման 80-ամյա հոբելյանը
Այս բաժնից
9573 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին