2118 դիտում
19:18 13-04-2019
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանի Շեցին քաղաքում ավարտին մոտեցող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում՝ օղակներ վարժությունում։
Մեր մարմնամարզիկը վերջինը ելույթ ունեցավ ու գրանցեց 14,933 արդյունքը։ Այս վարժությունում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ։ Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Թովմասյանը 14,700 միավորով 7-րդն է։ Նշենք, որ օղակների վրա վարժությունում 14,966 միավորով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Դենիս Աբլյազինը Ռուսաստանից, նույնքան միավորներ վաստակած իտալացի Մարկո Լոդադիոն նվաճեց արծաթե մեդալը։
Նախօրեին բազմամարտի եզրափակչում մեր մարմնամարզիկներից Արթուր Դավթյանն, ով 8-րդ հորիզոնականով էր որակավորվել եզրափակչին, պահպանեց իր դիրքը՝ ավարտելով ելույթը 8-րդ տեղում։
Նշենք նաև, որ Արթուր Դավթյանն առաջին պահեստայինն է հենացատկերի վարժությունում ու եզրափակչում հանդես գալու հնարավորություն կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե որակավորված մարզիկներից որևէ մեկը հրաժարվի մասնակցությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3212 դիտում
19:08 29-05-2016
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
1984 դիտում
20:52 25-02-2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
3805 դիտում
21:07 21-04-2016
Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի