211652_close_icon
views-count2020 դիտում article-date 21:46 12-04-2019

Բերման ենթարկվածը խոստովանեց կատարած գողությունները

Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարին գողացել է Քաջազնունի փողոցի 7 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անիվի կափարիչները, իսկ նույն շենքի բակից գողացել է մեկ այլ «Մերսեդես»-ի կողային հայելիները և նշված փողոցում գործող սուպերմարկետներից՝ «Արարատ» տեսակի 2 կոնյակ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր