211652_close_icon
views-count3689 դիտում article-date 16:54 12-04-2019

«Սպարտակը» իր ֆուտբոլիստին տուգանել է 5 մլն ռուբլով՝ փողոցում ամերիկացու քիթը կոտրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի «Սպարտակը» խիստ պատիժ է սահմանել իր կիսապաշտպան Այազ Գուլիևի նկատմամբ: Ֆուտբոլիստը կտուգանվի 5 մլն ռուբլով: Նրա ամսեկան աշխատավարձը կազմում է 6 միլիոն: Բացի այդ, Գուլիևին տեղափոխել են երկրորդ թիմ, ընդ որում, նա երիտասարդական թիմի կազմում չի խաղալու, այլ միայն՝ մարզվելու է: Նշենք, որ նման պատիժը կապված է Գուլիևի սկանդալային արարքի հետ, որը մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում: Ֆուտբոլիստը մեքենա վարելիս խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, որից հետո մեքենայի առջև հայտնված ԱՄՆ-ի քաղաքացու քիթն էր կոտրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր