211652_close_icon
views-count2293 դիտում article-date 16:54 06-03-2021

Նիկոլ Փաշինյանին և իր գլխավորած քաղաքական ուժին պետք է կիլոմետրերով հեռու պահել որևէ քաղաքական գործընթացից, այդ թվում` ընտրություններ կազմակերպելուց․ Ռուբեն Մելիքյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվա դրությամբ իշխանությունները չհայտարարեցին, որ նրանք իրավունքի ուժով համարում են Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցված: Փաստն այն է, որ մենք ունենք հինգ տարի ժամկետով նշանակված անձ, և չեմ պատկերացնում, թե ինչ տարբերակ կարող է լինել, որ   իրավունքին հակառակ գնալով՝ 5 տարվա ժամկետով նշանակված անձի լիազորությունները դադարեցվի. Բաղրամյան պողոտայում Tert.am–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք իշխանությունների կողմից Գլխավոր շտաբի հետ հակամարտությունում առավել կոշտ դիմադրություն, Մելիքյանը նշեց, որ խոսքը վերաբերում է, ոչ միայն Գլխավոր շտաբին, այլ նաև բանակային բոլոր կորպուսներին, վաշտի հրամանատարներին, որոնք միացել են հայտարարությանը, այսինքն՝ խոսքը  Զինված ուժերի մասին է։ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, թե չի կարծում, որ ինչ -որ մեկը Զինված ուժերի հետ կարող է գնալ կոշտ դիմակայության. «Հայտարարություններ կարող են հնչել դրանից այն կողմ, այս փոքր քաղաքական խմբակը չի կարող գնալ»:

Հարցին, թե խոսում են արտահերթ ընտրությունների մասին կոնսուլտացիաներ են իրականացվում, ընդդիմադիրներից ոմանք ընդունում են, ոմանք՝ ոչ, արդյո՞ք այս իշխանությունները կարող են կազմակերպել ընտրություններ, Մելիքյանը պատասխանեց.

«Ներկայիս իշխանություններին պետք է կիլոմետրերով հեռու պահել որևէ քաղաքական գործընթաց կազմակերպելուց, մարտի 1-ի հանրահավաքին ոչ միայն վարչական ռեսուրս օգտագործվեց, այլ շատ կարևոր է, որ մեր բոլորի հաշվին հետո վճարվեց այդ ճանապարհային ծախսերը: Այսինքն՝ իմ կողմից վճարված հարկերի հաշվին, կազմակերպվեց հանրահավաք, որտեղ մարդիկ ասում էին՝ Արցախը, Շուշին ադրբեջանական է, մեր ու մանուկ պետք է կոտորվեն, մենակ նախկիններն իշխանության չգան: Այս մարդիկ կիլոմետրերով պետք է հեռու մնան որևէ քաղաքական գործընթաց կազմակերպելուց և առաջին հերթին՝ ընտրություններից, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իր գլխավորած քաղաքական ուժը չպետք է լինի ընտրություն կազմակերպողի դերում, սա իմ համոզմունքն է»:

Նա նաև նշեց, որ շատերը «ռազմական հեղաշրջում» արտահայտությունից վախենում են, սակայն շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ հենց ռազմական հեղաշրջման եղանակով է հնարավոր եղել փրկել հայրենիքը և սահմանադրականությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր