211652_close_icon
views-count38900 դիտում article-date 15:06 12-04-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում. դատական նիստերի դահլիճներից մեկը վերածվել է մոխրակույտի. օպերատիվ են գործել հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը, 2 մարտական հաշվարկ։՛ Հրշեջներն ու դատարանի աշխատակիցները կարողացել են նախ կանխել թիվ 2 դատական նիստերի դահլիճում կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վառվել է նիստերի դահլիճի ողջ գույքը։ Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ու եթե Սպիտակի հրշեջներն ու դատարանի աշխատակիցներն օպերատիվ չգործեին, կրակը կտարածվեր ողջ շենքով և այն կվերածեր մոխրակույտի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր