«Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների համար ցուցադրվել է ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը
ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը, ՀՀ վարչապետի՝ քրեակատարողական հիմնարկներում թանգարանային միջոցառումներ անցկացնելու հանձնարարականի համաձայն, ապրիլի 10-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների համար կազմակերպեց ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրումը:
Բազմաթիվ երկրներում ցուցադրված և արտասահմանցի հանդիսատեսի գնահատանքին արժանացած ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու հայ ժողովրդի ծանր ճակատագրին, ազգային ավանդույթների և ակունքների վերածնմանը, վերահաստատմանը:
Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նաև հիմնակի աշխատակիցները:
Նույն օրը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպեց մեծ համերգ, որին մասնակցում էին «Սասնա ծռեր» ազգագրական, «Նուբար» ավանդական երգի ու պարի և «Տոնիկա» համույթները:
Համերգի ավարտին համույթի անդամները կին դատապարտյալներին նվիրեցին ծաղիկներ:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]