211652_close_icon
views-count2040 դիտում article-date 10:05 09-04-2019

Աննախադեպ որոշում՝ Սպիտակ տունն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն որակեց․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը նոր կետի հասավ: Վաշինգտոնն ընդունեց, բազմաթիվ վերլուծաբանների կործիքով, աննախադեպ որոշում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4867171.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում. «Առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները մեկ այլ պետության կառավարության մաս կազմող որևէ կառույց ահաբեկչական կազմակերպություն է հռչակում: Մենք սա անում ենք, քանի որ իրանական ռեժիմն կիրառում է ահաբեկչություն իր պետական գործողություններում»: ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, Վաշինգտոնի այս որոշմամբ Իսլամական հեղափոխության պահապանների արդեն ահաբեկչական կազմակերպությունը հնարավոր կլինի զրկել ֆինանսավորումից, քանի որ այդ կազմակերպության հետ գործ ունեցող ցանկացած բիզնես կամ բանկ լուրջ պատժամիջոցների կենթարկվի: «Այս որոշմամբ Թրամփի վարչակազմը պարզապես իրականությունն է ճանաչում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր իրական տեղը կգրավի մյուս ահաբեկչական խմբերի՝ Լիբանանի Հեզբոլայի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի, Համասի հետ միասին»: Նախկինում Իրանի մի շարք պաշտոնյաների դեմ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ էին ընդունվել: Սակայն, սա ամերիկյան պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգներն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչում այլ պետության մի ամբողջ ռազմական կառույց: «Սա նաև պարզ ուղերձ է Իրանի առաջնորդներին, այդ թվում Քասեմ Սուլեյմանիին և նրա ավազակախմբին, ուղերձ, որ Միացյալ Նահանգները գործադրելու է անհրաժեշտ ամեն ճնշում նրանց ապօրինի պահվածքին վերջ դնելու համան», - նշել է Փոմփեոն: Վաշինգտոնի որոշումը քննադատող մի շարք վերլուծաբանների կարծիքով, այն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված կառավարությունների կողմից համարժեք գործողությունների դիմելու հնարավորություն է ստեղծում: Վաշինգտոնի որոշումն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ուժի մեջ է մտնելու մեկ շաբաթվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր