211652_close_icon
views-count21057 դիտում article-date 09:23 09-10-2018

Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռևս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով: Հայաստանն առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության և ՀՀ դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներ կտրակա­նապես դեմ էին դրան: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց այդ առաջարկին, որ փարատի ՀՀ նոր իշխա­նության հակառուսական լինելու կասկածները կամ մեղադրանքները, սակայն դրանով հանդերձ հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում: Հիմա էլ ՀՀ իշխանությունը խնդիրներ ունի ամերիկյան կողմի հետ: Սիրիա մեկնող հայ սակրավորները, ի դեպ, մասնագիտական պատրաստություն են անցել ամերիկյան մասնա­գետների մոտ և ամերիկյան ֆինանսավորմամբ: Եվ այժմ ստացվում է, որ մեկնելով Սիրիա՝ մասնակցելու են ԱՄՆ-ի կողմից ղեկավար­վող կոալիցիոն ուժերի դեմ իրականացվող միջոցառումներին, ականազերծելու են այն ականները, որոնք տեղադրվել են Ասադի ռեժի­մի դեմ՝ այդպիսով ի չիք դարձնելով այդ ռեժիմը տապալելու ամերիկյան կողմի ջանքերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր