211652_close_icon
views-count6547 դիտում article-date 18:28 07-04-2019

Ստիպված ենք պարզաբանումներ տալ մեր արած աշխատանքի արդյունքների մասին. «Սպայկա» ընկերություն

ՍՊԱՅԿԱ ընկերությունը հանդես է եկել հաշվետվությամբ՝ ընկերության կողմից մթերումների վերաբերյալ: «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով մեր գործունեության վերաբերյալ հաճախ շրջանառվող ակնհայտ ապատեղեկատվությունը՝ նպատակահարմար ենք գտնում որոշակի պարզաբանումներ տալ մեր արած աշխատանքի արդյունքների մասին: Մենք առաջիկայում պարբերաբար հանդես կգանք մեր գործունեությունը լուսաբանող նյութերով և կծանոթացնենք մեր հանրությանը, թե մենք ով ենք, ինչ ենք անում, ինչ ծրագրեր ունենք, ինչ խնդիրներ ենք լուծում ու ինչ հաջողություններ են գրանցում: ‼Ընկերությունը Հայաստանում թարմ վիճակում արտահանման նպատակով գյուղմթերք մթերող խոշորագույն ընկերությունն է: Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել արտասահմանյան շուկաներում հայկական ապրանքների համար ամուր դիրքեր գրավելու և մրցունակությունն ապահովելու հարցերում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում մանրածախ սուպերմարկետների հետ ուղիղ մատակարարման պայմանագրերի շնորհիվ որոշ ապրանքների մասով ընկերության վաճառքի բաժինը կազմում է այդ շուկայի ավելի քան 10 տոկոսը: Ընկերությունը հայկական մրգերն ու բանջարեղենը՝ ինչպես սեփական արտադրության, այնպես էլ մեր ֆերմերներից մթերվող, արտահանում է նաև Բելառուս, Լեհաստան, Շվեդիա, Ուկրաինա, Մերձավոր Արևելք և այլ ուղղություններով: Ընդհանուր առմամաբ ընկերության մատակարարման պայմանագրերը ապահովում են ավելի քան 300 մլն թիրախային գնորդ ընդգրկող շուկաներ: Այդ շուկաներում ընկերության հիմնական մրցակիցներն են այլ արտահանող ընկերություններ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Մարոկոյից և Չինաստանից: Մեզ հաղոջվել է այս երկրների ընկերությունների հետ մրցակցող կայուն մեխանիզմ ստեղծել հայկական ապրանքներով: Ընկերությունն իր բնականոն գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես մտադրություն ունի Հայաստանից արտահանել ավելի քան 100.000 տոննա մթերված և սեփական արտադրության թարմ ու վերամշակված գյուղմթերք: Մթերումները սեզոնային են և հիմնականում իրականացվում են 9 մարզերի մոտ 80 համայնքներից՝ ***Արարատի մարզ Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի,Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին, ***Արմավիրի մարզ Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ ***Տավուշի մարզ Լճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան ***Լոռու մարզ ք. Տաշիր ***Վայոց Ձորի մարզ Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի, ***Արագածոտնի մարզ Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ ***Շիրակի մարզ Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ ***Գեղարքունիքի մարզ Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս, ***Կոտայքի մարզ Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն: Օրինակ, ներկայումս Շիրակի մարզի Արևիկ ու Կառնուտ համայնքներից մթերվում է բազուկ, Լոռու մարզի Տաշիր քաղաքից, Արմավիրի մարզի Դաշտ, Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքներից մթերվում է կաթ: Մեր կողմից այդ համայնքներում կատարվող աշխատանքի մասին կարող են պատմել հենց այդ համայնքների բնակիչները: ‼Ընկերությունը լուծել է Հայաստանի գյուղմթերքի համար ամենակարևոր խնդիրը՝ արտասահմանում հայկական գյուղմթերքը իրացնելու խնդիրը, աննախադեպ հնարավորություններ են ստեղծվել մեր և մյուս հայկական ընկերությունների համար Հայաստանից ներկայիս արտահանվող թարմ գյուղմթերքի ծավալները բազմապատկել, հասցնել 300 հազար տոննայի և ավելիի առաջիկա 1-2 տարվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր